Դե Բրույնե. Պետք չէ Լուկակուին համեմատել Մեսիի հետ
Спорт«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն վստահ է, որ իր հայրենակից Ռոմելու Լուկակուն կարող է հաջողության հասնել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Լուկակուն լավ ձեռքբերում է: Կարծում եմ՝ նա կհամապատասխանի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բոլորը գիտեն նրա հնարավորությունների մասին: Պետք չէ Ռոմելուին համեմատել Մեսիի հետ: Նա կարող է հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» համար խփել 20-25 գոլ»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լուկակուն «Էվերտոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր:
Անգլիայի անցած առաջնությունում Լուկակուն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»: