Ռեալի պաշտպան Դանիլոն պաշտոնապես դարձավ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ
Спорт«Ռեալի» պաշտպան Դանիլոն պաշտոնապես դարձել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:
26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը 30 մլն եվրո է կազմել` գումարած 5 մլն եվրո բոնուսները:
«Շատ երջանիկ եմ, որ տեղափոխվեցի «Մանչեսթեր Սիթի»: Որոշ ակումբներ ցանկանում էին ինձ գնել, բայց ես միշտ ձգտում էի խաղալ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Հենց լսեցի նրա կողմից հետաքրքրության մասին, միանգամից հասկացա, որ ցանկանում եմ դառնալ «Սիթիի» ֆուտբոլիստ:
Արդեն չեմ համբերում, թե երբ եմ սկսելու աշխատանքս և ծանոթանալու նոր թիմակիցներիս հետ»,- ասել է Դանիլոն:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի արդյունքներով Դանիլոն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պաշտպանը 2015 թվականին տեղափոխվեց «Ռեալ»` «Պորտուից»: