Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
СпортՄյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ֆիլիպ Լամը Kicker-ի վարկածով ճանաչվել է Գերմանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկությանը մասնակցել են Գերմանիայի մարզական լրագրողների ասոցիացիայի 885 անդամներ:
Այս ամռանը կարիերան ավարտած 33 Լամը ստացել է 242 ձայն: Նա առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսից (192 ձայն) եւ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգից (120 ձայն):
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Հոֆենհայմը» գլխավորող Յուլիան Նագելսմանը, որի գլխավորությամբ գերմանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 30-ամյա մասնագետը հավաքել է 273 ձայն: Երկրորդ տեղում հայտնվել է «Ֆրայբուգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Տտրայխը (261 ձայն), իսկ «Լայպցիգը» գլխավորող Ռալֆ Հազենհյոտելը երրոդն է՝ 107 ձայն: