Հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Կոտ դ՛Իվուարում
СпортԿոտ դ՛Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ:
Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) եւ Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Վաղինակ Մաթեւոսյանը (65 կգ) եւ Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե: Հուլիսի 24-ին մրցահարթակ դուրս կգա նաեւ 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնյան խաղերին Հայաստանը ներկայացել է 15 մարզիկով՝ 4 աթլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոիստ եւ 6 ազատ ոճի ըմբիշ: