Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում 800 հակ անասնակեր է այրվել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հուլիսի 24-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:28-ին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այրվել է Հ. Պ.-ի տան մոտակայքում գտնվող 800 հակ պահեստավորած անասնակեր: