ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Շենգավիթում կաթսայատան 20 մետրանոց ծխնելույզի տեղաշարժվելու մասին
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, կաթսայատան 20 մ բարձրություն ունեցող ծխնելույզը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: