Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
ОбществоԱյսօր ժամը 21:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Վայք քաղաքից 6 կմ արևմուտք։
3.0 մագնիտուդով ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Արտարբույք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: