ՈւԵՖԱ-ն որակազրկել է Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանին
СпортՈւԵՖԱ-ն երեք եվրագավաթային խաղով որակազրկել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին,- հաղորդում է ասոցիացիայի կայքը:
Նման պատիժը կիրառվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Սելտայի» հետ խաղում ցուցաբերած պահվածքի համար: Աֆրիկացին կարմիր քարտ է ստացել Յոհան Գվիդետիին հարվածելու համար:
Այսպիսով, Բային բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար «Ռեալի» հետ խաղը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը: Նա արդեն բաց է թողել Եվրոպա լիգայի եզրափակիչը: