Սյունիքի մարզի դատավորի եղբոր տղան, ով ոչ սթափ վիճակում Luxus-ով վրաերթի էր ենթարկել 9-ամյա աղջնակին, կալանավորվեց և տեղափոխվեց Գորիսի բանտ
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Կապան) որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանի նկատմամբ:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուրջ 4 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո, դատավոր Մուրադ Հովակիմյանը, անցնում է խորհրդակցական սենյակ և 1 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշում է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ն. Օհանյանը՝ ով կասկածվում է հուլիսի 21-ին, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում, ոչ սթափ վիճակում իր վարած Luxus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ՝ կալանավորվեց:
Շարունակությունը՝ այստեղ: