Բանտում ծնված երեխաներ. 16+
ОбществоArmenia24.info-ն գրում է.
Ծնված լինել բանտում, չի նշանակում լինել դատապարտված: Դրա վառ օրինակներն են հայտնի արտիստներ Լյուբով Ուսպենսկայան և Բորիս Մոիսեևը: Բանտում են ծնվել նաև մի շարք հայտնի օրենքով գողեր: Շատ հազվադեպ է պատահում, որ հղի կինը հանցագործություն է կատարում և հայտնվում բանտում: Նրանք հղիանում են արդեն բանտում եղած ժամանակ կամ հանցագործությունը կատարելուց հետո:
Վերոնշյալն ունի մի քանի ձևեր ու պատճառաբանություններ: Երբ պատիժը կրելն անխուսափելի է, ու ընթանում է դատավարության գործընթացը, շատ հաճախ, կանայք ստորագրություն են տալիս չհեռանալու մասին: Այս դեպքում, բավականին հեշտ է հղիանալը: Ավելի բարդ է, երբ արդեն իսկ, դատավարության ընթացքում քրեակատարողական հիմնարկում ես: Եթե գեղեցիկ ես, քեզ հեշտությամբ կհաջողվի գայթակղել բանտապաններից մեկին ու նրանից հղիանալ: Իսկ եթե տգեղ ես, ապա կարող ես հղիանալ, բայց համապատասխան վարձատրություն տալով իքս բանտապահի: Իսկ կանայք, սովորաբար հղիանում են, քանի որ այդ հանգամանքը համարվում է մեղմացուցիչ, նրանց չեն կարող ստիպել աշխատել, նստեցնել կարցեր կամ ձեռքերին ձեռնաշղթաներ անցկացնել, անգամ, երբ տեղափոխում են մի տեղից մյուսը: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ երեխայի ծնվելուց հետո, նրանց տեղափոխում են ավելի տանելի պայմաններով հարկաբաժին, որտեղ մեկ սենյակում 80 մարդ չէ, ինչպես սովորաբար լինում է կանանց աշխատանքային գաղութներում:
Իհարկե, այս ամենը տարածում գտավ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ու ավելի շատ բնորոշ է Ռուսաստանին, քան Հայաստանին: Բանտերում չկան հատուկ պայմաններ ծննդաբերելու համար, բացառությամբ <<Մատրոսկայա տիշինա>> հայտնի բանտի: Երբ գալիս է ծննդաբերելու պահը, նրանց տանում են մոտակա ծննդատուն և ծննդաբերելուց հետո, մի քանի ժամվա ընթացքում, թույլ չտալով օրգանիզմին որևէ կերպ վերականգնվել, միանգամից տեղափոխում են բանտ: Չենք խոսում արդեն նորածնի մասին, որը 5-6 օր մնում է հիվանդանոցում, առանց մոր հետ որևէ շփման: Պատմում են դեպք, երբ կեսարյան հատումից ընդամենը երկու ժամ հետո, կնոջը տարել են բանտ, մեքենայի բեռնախցում՝ կանգնած վիճակում:
Դատավարությունների ընթացքում, երեխաներին մայրերը տանում են նիստի: Դա նաև միջոց է դատավորի վրա ազդելու: Մորից բացի, խուզարկում են նաև ոչ մի մեղք չգործած երեխային: Ու շատ հաճախ է պատահում, որ երեխաների տակաշորերի մեջ հայտնաբերում են արգելված իրեր:
Երբ մայրը մանկահասակ երեխայի հետ գալիս է ուղղիչ աշխատանքային գաղութ, նրանց բաժանում են մեկ ամսով: Դա կարանտինի ժամանակահատվածն է: Իրականում դա իսկական հարված է մայրերի համար: Երեխայի երեք տարեկանը լրանալուց հետո, նրանց վերցնում են մայրերից և ուղարկում մանկատներ: Բանտում ծնված երեխաների հիսուն տոկոսի պարագայում է միայն, որ պատիժը կրելուց հետո, մայրը մանկատնից վերցնում է իր երեխային: Մնացած հիսուն տոկոսի պարագայում, երեխաները մնում են երկկողմանի ծնողազուրկ:
Հրապարակման պատրաստեց armenia24.info-ն: