Փողը գնալով պակասում է. հերթը հասավ Երևանին
АналитикаLraber.info-ն գրում է.
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքիր մի հայտարարություն է արել ՝ «Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երևան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող նման անպատասխանատու վերաբերմունք: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երևան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսևորվող նման անպատասխանատու վերաբերմունք»:
Մարգարյանն, անշուշտ, ճիշտ է: Երևանում շատ են նմանատիպ շինությունները: Ժամանակին մարդիկ բազմաթիվ տարածքներ են սեփականաշնորհել որպեսզի ներդրումներ իրականացնեն, բայց մնացել են կես ճամփին:
Խնդիրն իհարկե ունի իրավական կողմ: Եթե սեփականությունը պատկանում է ինչ-որ մեկին, ոչ-ոք չի կարող այն խլել ու խախտել սեփականության իրավունքը: Բայց քաղաքական իմաստով պարզ է, որ այդ տարածքներից շատերը տրամադրվել են որպեսզի այնտեղ գումարներ ներդրվեն:
Հիմա, երբ երկրում բավական վատ տնտեսական իրավիճակ է, Տարոն Մարգարյանը փորձում է լուծել գումար հայթայթելու խնդիրը Երևանի և ոչ միայն Երևանի համար: Սա նաև ակնարկ է փաստորեն նոր ներդրողներին, ովքեր կփորձեն տարածքներ սեփականաշնորհել Երևանում ՝ ներկայացնելով իբր ներդրումային ծրագրեր:
Պարզ է, որ այս հայտարարությունը միայն քաղաքապետարանի մակարդակով պետք չէ դիտարկել և այստեղ կա նաև բարձրագույն իշխանության մասնակցությունը: Մնում է տեսնել, թե ինչպես է ընթանալու այս գործընթացը, որովհետև ներդնողները ևս ամենալավ վիճակում չեն և լավ օրից չէ, որ նրանք չեն շարունակում իրենց սկսածը: Եթե նույնիսկ նրանք ինքնակամ հրաժարվեն իրենց ձախողած պլաններից ու այդ տարածքներից, դժվար կլինի այսօր նոր գնորդներ ու ներդրողներ գտնել:
Արտակ Ասլանյան