Չինական 13 ակումբներ պարտքերի պատճառով կարող են բաց թողնել մրցաշրջանը
СпортՉինաստանի առաջնության 13 ակումբներ խնդիրներ ունեն ֆուտբոլիստների աշխատավարձերի և պարգևավճարի հետ կապված, հաղորդում է «Daily Mirror»-ը:
Մինչև օգոստոսի 15-ը թիմերը պետք է փակեն բոլոր պարտքերը և ապացույցներ ներկայացնեն Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիային: Եթե պահանջները չկատարվեն, ապա ակումբները կարող է զրկվեն հաջորդ մրցաշրջանին մասնակցելու իրավունքից:
Պարտքեր ունեցող ակումբների թվում են «Շանհայ Շենհուան», «Գուանչժոու Էվերգրանդը» և «Շանհայ Տելեյսը»: