Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տղաների կուսության հարցն էլ իր մութ կողմերն ունի. սեքսոլոգիան և հոգևոր արժեքները

Ladynews.am-ը գրում է.

Մեր հասարակության մեջ առավել ընդունված է խոսել աղջիկների կուսության մասին՝ որպես նրանց առաքինության և մաքրության նախապայմանի: Մինչդեռ հարցն առավել քան սուր է նաև տղաների համար: Հիմնականում երիտասարդ տղաները կամ հասուն տարիքի տղամարդիկ կուսությունից զրկվում են ավելի վտանգավոր ճանապարհներով. նրանց «նվիրում» են վարձու կանանց հենց իրենց հարազատները կամ փաստի առաջ են կանգնեցնում ընկեր-տղաները՝ համարելով դա մեծ լավություն:

Ի՞նչ վերաբերմունք ունեն տղաներն այս թեմայի նկատմամբ, ի՞նչ խորհուրդ է տալիս բժիշկը,- պարզել է LadyNews-ը:

 

Բռի և բռնի նվիրատվություն անգամ դեռահասներին

Սմբատը պատմում է, որ 17 տարեկան էր, երբ ընկերները ծննդյան օրվա կապակցությամբ ցանկացան իրեն անակնկալ նվեր մատուցել: Ընկերները նրան տարան նախապես պատվիրված հյուրանոցի համար և ասացին' վայելիր նոր կյանքիդ սկիզբը: Սմբատին համարում սպասում էր կիսամերկ մի աղջիկ: Նա սկզբում ապշած էր: Սեռական ակտի ժամանակ Սմբատը շատ անսովոր զգացողություն է ունենում: Նրա մոտ սկսում է ամոթի, վախի զգացում առաջանալ, ուզում է փախչել այդ վայրից: Նա աղջկան հեռացնում է իրենից ու այլևս չի շարունակում: Հիմա Սմբատը 25 տարեկան է, սեռական հարաբերությունների ժամանակ չի ունենում այն զգացողությունը, ինչն ունեցել էր առաջին անգամ: Նա դա բացատրում է նրանով, որ 17 տարեկան հասակում պատրաստ չի եղել նման հարաբերության:

Զրուցակիցներիցս Գոգայի ընտանիքն ապրում էր Լենինգրադում: 13 տարեկան էր: Մի օր հորեղբայրը Գոգային իր հետ տանում է անծանոթ մի վայր և ասում. «Հիմա արդեն ժամանակն է, դու պետք է դրա մասին իմանաս»: Հորեղբայրը ծանոթացնում է տղային մի ռուս կնոջ հետ ու թողնում մենակ: Այն, ինչ անում է այդ կինը, Գոգայի համար անհասկանալի է թվում: Սակայն նա չի դիմադրում կնոջը: Գոգան հիշում է, որ այդ օրվանից հետո սկսեց այլ աչքով նայել շրջապատի կանանց և աղջիկներին:
24- ամյա Պաշան պատմեց, որ մինչև 22 տարեկանը չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ՝ մտածելով, որ այդ ամենը տեղի կունենան նրա հետ, ում կսիրի: Սակայն ընկեները, իմանալով դրա մասին, որոշում են փոխել Պաշայի որոշումը՝ ասելով, որ անփորձ լինելով դժվար կլինի և իր և սիրած անձնավորության համար: Պաշան առաջին սեռական հարաբերությունն ունենում է անծանոթ' «վարձու» աղջկա հետ. «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում, հետո ասես ամբողջ մաշկով վերափոխվեցի»: Դրանից հետո Պաշան արդեն հաճախակի է հանդիպում աղջիկների հետ, բայց դեռ չի հանդիպել իր սիրած անձնավորությանը:

Մյուս զրուցակիցը 25 -ամյա Ալբերտն է: Նա ամուսնացել 23 տարեկանում, ունի մեկ դուստր և իրեն երջանիկ ամուսին է համարում: Ալբերտն իր առաջին սեռական հարաբերությունն ունեցել է 13 տարեկան հասակում: Նա պատմում է, որ այդ տարիքում ամսագրերի միջոցով արդեն տեսականորեն գիտակցում էր, թե ինչ է դա և ինքնուրույն որոշում է դիմել նման քայլի: Նա ու իր առաջին զուգընկերուհին հասակակիցներ են եղել, իսկ առաջին սեռական ակտը տեղի է ունեցել երևանյան ակումբներից մեկում: Ալբերտն ասաց, որ իր առաջին հարաբերության ժամանակ ունեցել է այն զգացողությունները, ինչ կանխատեսել էր, և իրեն շատ երջանիկ է զգացել:

 

Անժամանակ սեքսը և անբարո տեղեկատվությունը հոգեսեռական տրավմա կարող են առաջացնել

Տղաների կուսության մասին բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանն ասում է՝

- Կարո՞ղ է անչափահաս տղան սեռական հարաբերության մեջ մտնել, և ի՞նչ հետևանաքներ դա կարող է թողնել նրա հետագա կյանքում:

- Սեռական հասունացումը տղաների մոտ կարող է սկսվել 10-17 տարեկան հասակում: Այդ տարիքում նրանց մոտ սեռական հարաբերությունը կարող է դիտվել որպես ֆիզիոլոգիական ակտ, սակայն սեռական հարաբերությունը նաև հոգեբանական, զգացմունքային կողմեր ունի: Եթե դեռահասի մոտ սեռական ակտը տեղի է ունենում ոչ իր ցանկությամբ, առաջանում է հոգեսեռական տրավմա: Այդ ժամանակ նրա մոտ սկսում է զարգանալ բռնության հանդեպ պաշտպանական ռեակցիա, որը կարող է դրսևորվել շրջապատի նկատմամբ անձի ագրեսիվությամբ, չարությամբ: Մինչև անգամ կարող է հանցագործի վերածվել: Հնարավոր է նաև հակառակը, կարող է հաճույք ստանալ և դրանից հետո համարի իրեն երջանիկ մարդ: Մեր հասարակության մեջ ցավալին այն է, որ երիտասարդները մտնում են սեռական հարաբերության մեջ ոչ թե ընկալելով, որ դա զգացմունքի արտահայտման ձև է, այլ ինքնահաստատման, ինքնադրսևորման, մյուսներին ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, և կարող են դա անել: Կան նաև այնպիսի տղաներ, ովքեր ավելի կայուն են, չեն տրվում հասարակական կարծիքի ազդեցությանը և կարող են երկար ժամանակ կույս մնալ, մինչև հանդիպեն իրենց սիրուն: Լինում են նաև դեպքեր, երբ նման մտածելակերպով տղամարդիկ կյանքի մեծ մասը անցնելով միայնակ են լինում և բավականին հասուն տարիքում սիրահարվելով՝ չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ զուգընկերուհու հետ, քանի որ արդեն նկատվում է սեռական համակագի թուլություն: Նման մոտեցումը նույնպես ճիշտ չէ, անառողջ է: Ինչպե՞ս կարող է մարդն իր կյանքի մեծ մասն ապրել՝ չսիրելով, չհամակրելով որևէ մեկին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ կրոնական տեսանկյունից արգելվում է նախքան ամուսնությունը սեռական հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ:

- Կրոնական, հասարակական տեսանկյունից, իհարկե, արգելվում և չի ընդունվում, քանի որ դա ավանդույթ է: Բժշկական առումով դա կապված է մի քանի գործոնների հետ: Այս ոլորտում չկա ոսկե կանոն, որ բոլորի համար միանշանակ ճիշտ լինի: Առաջին հերթին դա կախված է տվյալ անձի սեռական կոնստիտուցիայից: Եթե նա ակտիվ սեռական տիպ է, սեռական հորմոններ շատ են արտադրվում, նրա համար չապրել սեռական կյանքով և խեղդել այդ կարիքը միանշանակ վնաս է իր առողջությանը: Սակայն հնարավոր է նաև նման խնդիր չառաջանա տվյալ անձի մոտ, և չի կարելի ասել, որ եթե մինչ ամուսնությունը չապրի սեռական կյանքով, ձեռք կբերի սեռական հիվանդություններ:

- Սերիալները, ինտերնետը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ երեխայի սեռական դաստիարակության վրա:

- Եթե 11-12 տարեկան պատանին նայում է սեռական բնույթի սցենարով ֆիլմեր, սերիալներ, ապա դրանք միանշանակ կարող են ազդել նրա հոգեբանության և սեռական հասունացման վրա: Դա կարող է առաջացնել վաղաժամ հասունացում և դարձնել նրան գերակտիվ: Կարող է նաև հակառակը' արգելակվի և սառչի: Պետք է նշեմ, որ շատ կարևոր է ծնողի ուշադրությունը երեխայի սեռական հասունացման գործում: Հատկապես 15-16 տարեկան պատանիները թիրախային խումբ են միասեռականների համար, որոնք իրենց սեռական հակումները բավարարելու համար օգտագործում են անչափահասներին:

- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել ասվածին:

- Երիտասարդները պետք է ավելի պատասխանատու լինեն, ձգտեն սեռապես առողջ լինել, հաշվի նստեն իրենց մարմնի այդ հատվածի առողջության հետ, քանի որ դա ազդում է և’ հոգեկան, և’ սեռական առողջության վրա:
Հոգևորականը մարմնավոր ժուժկալության համար դեղատոմսեր ունի' պահք, աղոթք, կրոնական գրականության ընթերցանություն, ֆիզիկական աշխատանք…

Լիլիթ Այվազյան

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить