Յուրի Կոստանյանն արվեստասերների համար վարպետության դաս անցկացրեց
КультураԼեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 25-ին Ծաղկաձորի գրողների տանը հետաքրքիր ու տպավորիչ վարպետության դասով հանդես եկավ դերասան, բեմադրիչ Յուրի Կոստանյանը:
«Մի քանի բառով փորձեցի ներկայացնել ոճավորված շարժման կիրառման առաձնահատկությունները, խոսեցի նաև մնջախաղացի կերպարային ներքին զգացողության կարևորության մասին»,- նշեց Կոստանյանը:
Նրա խոսքով՝ մնջախաղացը պետք է տիրապետի նաև «մարմնի բացակայությանը», կարողանա իր մեջ գտնել տվյալ կերպարին համապատասխան մարդկային որակը, որն իր համար հենման կետ կհանդիսանա:
«Այս բոլոր հմտությունների առկայության դեպքում, օժտված արտիստը կարող է հասնել կերապարավորման բարձրագույն աստիճանին՝ ոճավորված ներքին փոխակերպմանը»,-ընդգծեց Յուրի Կոստանյանը:
Մնջախաղի միջազգային փառատոնն ա