Արդա Թուրանը որոշել է մնալ Բարսելոնայում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը չի պատրաստվում լքել ակումբը,- գրում է «Sport.es»-ը:
Նախորդ մրցաշրջանի ընթացքում լրատվամիջոցներում հաճախակի հայտնվում էր Թուրանի՝ «Բարսելոնան» լքելու մասին տեղեկությունը: Հաղորդվում էր, որ թուրք ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը քիչ խաղաժամանակի պատճառով:
Ավելի ուշ ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ Թուրանը ցանկանում է մնալ Կատալոնիայում:
Թուրանը ցանկանում է ապացուցել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, որ կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ թիմի համար:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր Իսպանիայի առաջնության 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: