«Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը հաղթողին չպարզեցին
СпортՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում են անցկացրել Երևանի «Արարատը» և «Փյունիկը»:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Փյունիկի» կազմում դուբլ է ձևակերպել Պետրոս Ավետիսյանը, իսկ «Արարատի» կազմում աչքի են ընկել Անդրանիկ Քոչարյանը և Արգիշտի Պետրոսյանը:
Թիմերը նախապատրաստվում են օգոստոսի 4-ին մեկնարկող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: