ՉԼ-ի որակավորման փուլ. Վարդարը հաղթեց Կոպենհագենին, ԲԱՏԷ-ն պարտվեց Սլավիային
СпортՉեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի խաղարկության որակավորման 3-րդ փուլի շրջանակում մակեդոնական «Վարդարը» ընդունեց դանիական «Կոպենհագենին» և հաղթեց նվազագույն հաշվով:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը:
Բարսեղյանը փոխարինվեց 76-րդ րոպեին, իսկ Համբարձումյանը մասնակցեց ամբողջ խաղին և ստացավ դեղին քարտ:
Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Սլավիա» (Չեխիա) - ԲԱՏԷ (Բելառուս)` 1:0
«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Շերիֆ» (Մոլդովիա)` 0:0
ԱԵԿ (Հունաստան) - ԲԿՄԱ (Ռուսաստան)` 0:2
«Ստյաուա» (Ռումինիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)` 2:2
Մրցող թիմերի միջև պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 2-ին: