Ավարտվել է ջրագնդակի Հայաստանի առաջնությունը
СпортԱվարտվել է Երևանում ընթացող ջրագնդակի պատանիների Հայաստանի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնության հաղթող է դարձել «ORWP Երևան» թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է «Արմադա» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ «Ատլանտ» թիմը: Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Համլետ Թամազյանը («ORWP Երևան»), լավագույն պաշտպան՝ Գարիկ Իսրայելյանը («Արմադա») և լավագույն հարձակվող՝ Սամվել Տիգրանյանը («ORWP Երևան»):
Առաջնությանը մասնակցել է 8 թիմ՝ Երևանից և Վանաձորից: