Մոուրինյո. Երբեք չէի վաճառի Դի Մարիային, Չիչարիտոյին ու Ուելբեքին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն դժգոհել է անգլիական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի վարած տրանսֆերային քաղաքականությունից:
«Ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառել է ֆուտբոլիստների, որոնցից ես երբեք չէի բաժանվի: Խոսքն Անխել Դի Մարիայի, Չիչարիտոյի եւ Դենի Ուելբեկի մասին է: Միեւնույն ժամանակ, ակումբը ձեռք է բերել ֆուտբոլիստների, որոնց ես երբեք չէի գնի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ, Ուելբեկը՝ Լոնդոնի «Արսենալ», իսկ Չիչարիտոն՝ Լեւերկուզենի «Բայեր»: Վերջերս մեքիսկացի հարձակվողը վերադարձավ Անգլիա՝ պայմանագիր կնքելով «Վեստ Հեմի» հետ: