Ռենատու Սանչեշը մոտ է 40 միլիոն եվրոյով Միլան տեղափոխվելուն
СпортՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն:
Ինչպես տեղեկացնում է «L’Equipe»-ը, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի իտալական «Միլանում»: 19-ամյա պորտուգալացու համար միլանցիները կվճարեն 40 միլիոն եվրո, իսկ նրա հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ Սանչեշը հայտնել էր ակումբը փոխելու ցանկության մասին և չէր բացառել «Միլան» տեղափոխությունը: