Խոսեպ Գվարդիոլա. Մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ խաղացողի համար վճարելու են 100-120 միլիոն եվրո
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների գների աճի մասին:
«Մի քանի տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ ֆուտբոլիստի համար վճարելու են 100-120 միլիոն եվրո: Սակայն այժմ դա տեղի է ունենում և այդ երևույթը շարունակվելու է:
Դրանք մեծ գումարներ են, սակայն ոչինչ անել չենք կարող»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «DW Sports»-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան մարզչական կարիերայի ընթացքում նոր ֆուտբոլիստներ գնելու համար ծախսել է ավելի քան մեկ միլիարդ եվրո: