Անտոնիո Կոնտե. Եթե ստիպված լինեի գնել մեկ հարձակվողի, ձեռք կբերեի Հարի Քեյնին
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ շատ է հավանում «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի խաղը:
«Ինձ համար Քեյնը հիմա աշխարհի լավագույն հարձակվողներից է: Եթե ես ստիպված լինեի գնել մեկ հարձակվողի, ձեռք կբերեի նրան: Նա կատարյալ հարձակվող է՝ ուժեղ է ֆիզիկապես, գնդակով ու առանց դրա, լավ է խաղում երկրորդ հարկում, հարվածում է աջ ու ձախ ոտքերով:
Եթե դուք ցանկանում եք Քեյնին գնել հիմա, ապա պետք է վճարեք 100 միլիոն ֆունտից ոչ պակաս: Դա նվազագույնն է: Երբ ես նման գին եմ տեսնում հարձակվողի համար, ապա գիտեմ, որ դա հրաշալի խաղացող է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում Հարի Քեյնը խփել էր 28 գոլ եւ երկրորդ տարին անընդմեջ դարձել Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու: