Պատանի ազատ ոճային ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել
СпортՀայ ազատ ոճային պատանի ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարաևոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում 46 կգ քաշային Առաքել Մովսիսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել մակեդոնացի Աիդ Սալիասին: Մեկ այլ բրոնզե մեդալ է նվաճել 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, ով իր հերթին գերազանցել է ադրբեջանցի Համլետ Նասիբլիին:
Հավաքականի կազմում մեդալներ չեն նվաճել Ռաֆայել Հարությունյանը (42 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (76 կգ):