Զիդան. «Ռեալը» վատ չխաղաց
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարում անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը 1:4 հաշվով:
«Դժգոհ եմ խաղի արդյունքից, բայց «Ռեալը» վատ չխաղաց: Մենք նախամրցաշրջանային պատրաստության փուլում ենք: Մրցակիցը մեզ գերազանցեց որոշից առումներով, եւ դրանով ամեն բան ասված է: Այժմ պետք է հանգստանանք, որպեսզի ավելի լավ հանդես գանք հաջոդ խաղում: Շատ գոհ եմ մեր երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից: Նրանք կատարել են հրաշալի աշխատանք»,- մարզիչ խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Արքայական ակումբն ԱՄՆ-ում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: