Կառլես Պույոլ. Նեյմարը պետք է բացատրի, թե ինչ է ուզում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը հարցազրույց է տվել, որտեղ կիսվել է «կապտանռնագույնների» կազմում կատարվող իրավիճակի մասին իր կարծիքով:
«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու Նեյմարի հետ: Նա պետք է բացատրի, թե ինչ է ուզում: Ես չեմ կարող կառավարել նրան կամ խոսել նրա փոխարեն:
Նեյմարը պետք է որոշում կայացնի: Ես պատասխանատու չեմ ակումբի համար, այդ իսկ պատճառով չգիտեմ, թե «Բարսելոնան» ինչ է անելու:
Վստահ չեմ, որ Նեյմարը երազում է հեռանալու մասին, սակայն ֆուտբոլիստի համար դժվար է կարիերան անցկացնել մեկ ակումբում: Ֆուտբոլը փոխվում է, չնայած կան Մեսսիի, Բուսկետսի և Ինիեստայի պես ֆուտբոլիստներ:
Նախորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» համար շատ դժվար դասավորվեց: Իսպանիայի Գավաթում հաղթանակ տանելը չես համեմատի Չեմպիոնների լիգայում կամ ներքին առաջնությունում չեմպիոն դառնալու հետ:
Միշտ էլ հաճելի է գավաթներ նվաճել: Ակումբն այս տարի նույնպես ցանկանում է տիտղոսներ նվաճել: «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորման տարիներին շատ է հաղթել:
Հիմա ակումբն այլ մասնագետ է գլխավորել, սակայն թիմի նպատակները չեն փոխվել: Փիլիսոփայությունը նույնն է: Վալվերդեի ակումբները միշտ էլ լավ ելույթներ են ունեցել: Տեսնենք, թե ինչ կլինի «Բարսելոնայում»: Նա լավ կազմ ունի և ես վստահ եմ, որ նրանք կպայքարեն յուրաքանչյուր մրցաշարում»,- Պույոլի խոսքն է մեջբերում «Marca»-ն: