Արամ Ա կաթողիկոսը Հունաստանի հայոց թեմի նոր առաջնորդի հետ քննարկել է թեմի ծրագրերը
ОбществоՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 27-ին Պիքֆայայի Սուրբ Աստվածածին տաճարում ընդունել է Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին եւ նորընտիր Ազգային վարչության ղեկավար Պողոս Չոլաքյանին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են թեմի առաջիկա աշխատանքները, ծրագրերն ու առաջնահերթությունները։ Նորին Սրբությունը ողջունելով նոր առաջնորդի ու նոր վարչության ընտրությունները՝ կոչ է արել է փոխադարձ սիրով ու գործակցական ոգով լծվել թեմի կյանքը վերակազմակերպելու ու վերաշխուժացնելու աշխատանքին։