Գանձասարի վանական համալիրում կստեղծվի հացի մշակույթի թանգարան. Արցախի փոխառաջնորդ
ОбществоԸնթացքի մեջ են Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրի վերանորոգմանն ուղղված կարեւոր աշխատանքները: Այս մասին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը՝ նշելով, որ վանական համալիրում հիմնովին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
«Առաջիկայում նպատակ ունենք Գանձասարի վանական համալիրում հացի մշակույթի թանգարան ստեղծել, որ կարողանանք ողջ աշխարհին ներկայացնել, թե հայոց բարձրավանդակում հացի մշակույթը զարգացման ինչ փուլեր է անցել: Դրանով մենք նաեւ կիրականացնենք հացի մշակույթի քարոզչություն. այդ աշխատանքները նախապատրաստական-գծագրական փուլում են»,- մասնավորապես ասել է Արցախի թեմի փոխառաջնորդը: