«Ուրալը» վերջին րոպեին փրկվեց պարտությունից, Հարոյանը մասնակցեց հանդիպմանը
СпортՌուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ուֆայի» հետ՝ 1:1:
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով 47-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը դուրս էր մնացել հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո «Ուրալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
«Ուրալ»-«Ուֆա»՝ 1:1
Գոլերը՝ Բալաժից (88) - Իգբուն (17)