Պիկեն՝ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)
СпортՄադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջեւ ԱՄՆ-ում անցկացված International Champions Cup ընկերական մրցաշարի խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական ակումբի պաշտպան Ժերեր Պիկեն, հայտնում է ակումբի կայքը:
Մայամիում կայացած խաղում 30-ամյա իսպանացին 50-րդ րոպեին խփել էր «Բարսելոնայի» հաղթական գոլը՝ 3:2:
«Բարսելոնան» Champions Cup-ում հաղթել էր նաեւ Թուրինի «Յուվենտուսին» (2:1) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (1:0) եւ նվաճեց մրցաշարի հաղթողի տիտղոսը: