Կանադացին երկրորդ անգամ մեկ միլիոն դոլար է շահել վիճակախաղով
ОбществоԿանադական Քվեբեք նահանգից 69 տարեկան թոշակառու Ժյուլ Պերենտը կյանքում 2-րդ անգամ վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել:
Պերենտը տոմսը գնել է ընդամենը 2.5 դոլարով և 980 հազար դոլար շահել: Կանադացին մոտ այդքան շահել է նաև 2008 թվականին:
Թոշակառուն պատմել է, որ ծրագրում է շահույթը ծախսել նոր տուն կառուցելու համար: