Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ ծովանկարչի ժառանգները ժամանել են Ղրիմ
КультураՀամաշխարհային ճանաչում վայելող հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետնորդները նրա ծննդյան 200-ամյակի կապակցությամբ ժամանել են Ղրիմ:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, Սիմֆերոպոլ քաղաքում նրանք ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների՝ տաղանդաշատ ծովանկարչի ու նրա ավագ եղբոր՝ Հայաստանի առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկու հուշարձանների մոտ:
«Մեծ մարդիկ միավորում են երկրները, մայրցամաքներն ու ժողովուրդներին, ինչն ամրապնդվում է հայ ազգի փառավոր զավակ Հովհաննես Այվազովսկու հետնորդների ժամանումով: Եվ նույնիսկ ապրելով հեռավոր Ավստրալիայում՝ նրանք չեն մոռանում իրենց նախնու ծննդավայրի՝ Ղրիմի մասին»,-նշել է Ղրիմի «Լույս» հայկական բարեգործական հիրմնադրամի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ 140.000 տպաքանակով, և փոստային բլոկ՝ 36.000 տպաքանակով: