Զինեդին Զիդան. Բարսելոնայից կրած պարտությունն ինձ չի անհանգստացնում
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «International Champions Cup» մրցաշարի շրջանակում կատալոնական «Բարսելոնայի» (2:3) հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Հանդիպումը շատ վատ սկսեցինք՝ 7-րդ րոպեում բաց թողնելով երկու գնդակ: Դրանից հետո մեր խաղի որակը բարելավվեց, սակայն չեմ կարող ասել, թե «Ռեալն» այս խաղում լավ ֆուտբոլ է ցուցադրել:
Մենք ոչինչ չենք թաքցնում: Երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, փորձում ենք լավ խաղալ: Մի քանի օրից կրկին կհանդիպենք «Բարսելոնային»: Այո, խաղը վատ ենք սկսել, սակայն ընթացքում կարողացել ենք փոխել ընթացքը՝ միաժամանակ կորցնելով որոշ հրաշալի պահեր, ինչը մեր բնավորության մեջ չի մտնում:
Մինչմրցաշրջանը շարունակվում է և մենք ինքներս նման արդյունքներ չէինք սպասում: Ամեն դեպքում, դա ոչ մի բանի վրա չի ազդում: Կարևորն այն է, որ թիմը պատրաստ լինի օգոստոսի 8-ին կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը:
Այսօր ես տեսա թե՛ դրական, և թե՛ բացասական պահեր: Պետք է համբերությամբ լցվել, աշխատել և նախապատրաստվել Սուպերգավաթին:
Այսօրվա պարտությունն ինձ չի անհանգստացնում: Պարտվելը հաճելի չէ, սակայն հիմա դա այդքան էլ կարևոր չէ: Մենք պետք է ավելի լավ խաղանք և ինչ-որ բան փոխենք»,- Զիդանի խոսքն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը: