Վանաձորում մի կին ընկել է գնացքի տակ եւ մահացել (ֆոտո)
ОбществоNEWS.am-ը գրում է.
Վանաձորում այսօր՝ հուլիսի 30–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր-Փամբակ հատվածում բեռնատար գնացքի անիվների տակ մի կին է ընկել եւ մահացել։
Ականատեսների եւ մեքենավարների պատմելով, կինը պառկած է եղել գնացքի գծերի վրա, մեքենավարը փորձել է կանգնեցնել գնացքը, ազդանշաններ է տվել, սակայն նա չի շարժվել։
Ընթանում է քննություն, որը կպարզի՝ կատարվածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար։


