Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում նկատված օձին
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hուլիսի 30-ին, ժամը 09:02-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի միջանցքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: