ԱՄՆ-ում սկսել են տուգանել հետիոտնային անցումներում գաջեթներից օգտվելու համար
ОбществоԱՄՆ-ի Հավայի նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուն դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ հետիոտներին արգելվում է փողոցն անցնելու ժամանակ օգտվել էլեկտրոնային սարքերից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ բացառություն են կազմում արտակարգ իրավիճակների ծառայություններ արված զանգերը. դրանց համար տուգանք չի սահմանվի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հեռախոսների և նոթբուքերի վրա շեղվողներին սպասվում է 15-35 դոլար տուգանք: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կարող է աճել մինչև 99 դոլար:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ 2000-2011 թվականներին գաջեթների վրա շեղվող հետիոտների պատճառով ԱՄՆ-ում արձանագրվել է ավելի քան 11 հազար վնասվածք ստանալու դեպք: