Apple-ը Nokia-ին 2 մլրդ դոլար է վճարել արտոնագրերի շուրջ պաքարից խուսափելու համար
ОбществоԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 2 մլրդ դոլար է վճարել ֆիննական Nokia-ին, որպեսզի խուսափի արտոնագրերի շուրջ երկարատև դատական քաշքշուկից:
Ինչպես նշում է The Verge-ը, կողմերը համաձայնության էին եկել դեռևս մայիսին, սակայն այն ժամանակ պայմանագրի ֆինանսական կողմի մասին որևէ տեղեկություն չէր հրապարակվել:
Այժմ Nokia-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությունից հայտնի է դարձել, որ ամերիկյան տեխնոլոգիական «հսկան » կանխիկ գումարով 1.7 մլրդ եվրո (2 մլրդ դոլար) է վճարել Nokia-ին:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի Apple-ի դեմ ներկայացված հայցում Nokia-ն նշել էր, որ ամերիկյան ընկերությունը խախտել է իրեն պատկանող մի քանի տասնյակ արտոնագրերի իրավունքը: