Արիզոնայում երկու երեխա է մահացել, որոնց շոգին թողել էին փակ մեքենաներում
ОбществоՎերջին մի քանի օրերին Արիզոնայում երկու մանկահասակ երեխա է մահացել, քանի որ նրանց թողել էին մեքենաներում՝ չնայած սարսափելի շոգ եղանակին։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։
Եվ այսպես, հուլիսի 29-ին ցերեկը Ֆինիքսի ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մաիսն, որ եկեղեցու մոտ կայանած մեքենայում մի փոքրիկ երեխա կա։ Երբ իրավապահները ժամանել են, մեկ տարեկան Իոսիյա Ռիգգինսը արդեն մահացել էր։ Պարզվել է, որ նրան հայրն էր փակել մեքենայում մի քանի ժամ առաջ։
Դրանից ընդամենը մեկ օր առաջ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել։ Այդ ժամանակ էլ տատիկն ու պապիկն էին մեքենայում թողել յոթ ամսական Զեյն Էնդերսին։ Տղան շիկացած մեքենայում մի քանի ժամ մնալուց հետո մահացել էր։
Տեղի ոստիկանությունը սկսել է հետաքննել այդ դեպքերը։