Սեւանա լճում հինգ մարդու են փրկել
ОбществоՀուլիսի 30-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի 2-րդ հանրային լողափում նավակը շրջվել է, իսկ քաղաքացիները հայտնվել են ջրում:
Ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացիներին եւ ջրից հանել, այնուհետեւ մոտեցրել ափին՝ Ա. Ն.-ին (ծնված 1990թ.), Հ. Մ.-ին (ծնված 1990թ.), Ս. Ա.-ին (ծնված 1991թ.), Ռ. Ա.-ին (ծնված 2003թ.) եւ Գ. Բ.-ին (ծնված 1989թ.):