Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է
СпортՄոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
45-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել ընտանեկան հանգամանքների պատճառով:
«Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Իմերկովը:
Հիշեցնենք, որ նախկինում Սերգեյ Բուլատովն Բուլատովն աշխատել էր նաեւ Բրյանսկի «Դինամոյում», Աստրախանի «Վոլգարում», Եկատերինբուրգի «Ուրալում», Յարոսլավլի «Շիննիկում», Կուրսկի «Ավանգարդում» եւ «Սախալինում»: «Արարատի» հետ նա հունիսին կնքել էր մեկ տարվա պայմանագիր: