Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 6 տուժածներից 2-ը երեխաներ են
ОбществоՏավուշի մարզում նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 6 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հուլիսի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում «ՎԱԶ-2107» ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 17-րդ կմ-ում գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ տուժածներից 2-ը երեխաներ են: