Արդյոք մեկի մտքով անցե՞լ է, հարցնել թե ժամանակին ո՞վ է եղել կենտրոնի այս մուրացկանը
БлогԱրդյոք մեկի մտքով անցե՞լ է, հարցնել թե ժամանակին ո՞վ է եղել կենտրոնի այս մուրացկանը: Ինչքան են մեր պաշտոնյաները օտարվել ժողովրդից, ինչքա՞ն: Նրանք չգիտես թե ինչու նկատում եմ միայն նրանց ով հաջողության է հասել այս կյանքում: Հեռու չգնանք, օրինակ Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցի վրա մուրացկանություն անող այս մարդուն ո՞վ է ճանաչում: Ասում են նա ժամանակին գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն է եղել, ճանաչված գիտնական: Ինչպես է ստացվել, որ նա այսքան իջել է: Ոչ մեկին դա չի հետաքրքրում, չի հետաքրքրում, քանզի մենք չունենք պետական մտածելակերպով օժտված չինովնիկների մի հոծ բանակ: Աբովյան փողոցով հազար անգամ անցնում են մեր երկրի չինովնիկները և ոչ մեկի մտքով չի անցնում ուսումնասիրել մեր մուրացկանների կյանքը, հասկանալ ինչն է նրանց այս օրը գցել:
Անուշ Միրզոյան