Հասան Սալիհամիջիչը՝ Բավարիայի մարզական տնօրեն
СпортՄյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Հասան Սալիհամիջիչը նշանակվել է գերմանական ակումբի մարզական տնօրեն:
«1998-ից 2007 թվականներին Հասան Սալիհամիջիչը «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում անցկացրել է 234 հանդիպում, 88՝ միջազգային մրցաշարերում: 2001 թվականին նա ակումբի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Այս տարվա փետրվարին Սալիհամիջիչը դարձել է «Բավարիայի» դեսպանը: Այժմ նա ակումբ է վերադարձել մարզական տնօրենի պաշտոնում: Սալիհամիջիչը պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականը»,- տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը: