Մատիչ. Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ դարձյալ աշխատելու հնարավորությունը
СпортԼոնդոնի «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարեւորել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործոնը իր տրանսֆերի հարցում:
«Ուրախ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես չէի կարող բաց թողնել Ժոզե Մոուրինյոյի հետ դարձյալ աշխատելու հնարավորությունը:
Վայելել եմ ժամանակը «Չելսիում» եւ կցանկանայի շնորհակալություն հայտնել լոնդոնյան ակումբին եւ թիմի երկրպագուներին:
Անհամբեր սպասում եմ նոր ակումբակիցներիս հետ մարզումներին: Անհամբեր սպասում եմ այսպիսի մեծագույն ակումբի պատմության մեջ իմ ներդրումն ունենալուն»,- Մատիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր: