ՉԼ-ում ու ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ
СпортՄանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն այս մրցաշրջանում մեծ պարգևավճարներ է սահմանել ֆուտբոլիստների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Sun-ը, Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու դեպքում անգլիական ակումբի խաղացողները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ (յուրաքանչյուր մրցաշարի համար՝ 2-ական միլիոն):
Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթանակի դեպքում ֆուտբոլիստներին կհատկացվի 90-հազարական ֆունտ ստեռլինգ, իսկ Անգլիայի լիգայի գավաթում հաղթանակը՝ 70-հազարական: Պարգևավճարները նախատեսված են միայն 2017/18 մրցաշրջանի համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին Մակեդոնիայում՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ: