Պատկան մարմինները գործարարներին պետք է տեղեկացնեն, թե ինչ է սպասվում նրանց հունվարի 1-ից հետո. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մի շարք նախագծեր ներկայացրեց, որոնք վերաբերում էին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ոլորտում սպասվող փոփոխություններին,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Կառավարությունը հավանություն տվեց ապրանքների հիգենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի վերաբերյալ օրենքի նախագծին, իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ է տնտեսվարող սուբյեկտնեևին տեղյակ պահել սպասվող փոփոխությունների մասին, որի հետ համամիտ էր վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երեկ Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել գործարարների հետ, որից պարզվել է, որ գործարար միջավայրը տեղյակ չէ կատարվող փոփոխություններից: Վարչապետն ասաց, որ պատկան մարմինները գործարարներին պետք է հրավիրեն, և տեղեկացնեն, թե ինչ է սպասվում նրանց հունվարի 1-ից հետո: