Football24.ua. Էդգար Մալաքյանը «Ստալի» կիսապաշտպանության իսկական առաջատարն էր
СпортՈւկրաինական «Ստալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում նաեւ Football24.ua-ի վարկածով:
«Հսկայական սեւագործ աշխատանք կատարեց «Ստալի» ավագը, կիսապաշտպանության իսկական առաջատարն էր: Էդգար Մալաքյանը զրկեց Թայսոնին ազատ գործելու հնարավորությունից: Թեեւ բրազիլացին գոլ խփեց, բայց նա մշտական ցայտնոտի մեջ էր եւ նյարդային էր այդ պատճառով: Էդգար Մալաքյանը բազմիցս խլեց գնդակը մրցակիցներից: Նա նաեւ ժամանակին էր սկսում իր թիմի հակագրոհները»,- գրում է Football24.ua-ն:
Էդգար եւ Գոռ Մալաքյանները տուրի խորհրդանշական հավաքականում էին նաեւ profootball.ua-ի վարածով: Հիշեցնենք, որ «Ստալը» 1:2 հաշվով պարտվել է Դոնեցկի «Շախտյորին», Գոռ Մալաքյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: