Ալեքսանդր Գրիգորյան. Չեմ սիրում խոսել ֆուտբոլի մասին
СпортՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է հարցերին պատասխանելու իր անսովոր ոճի մասին:
«Չեմ սիրում խոսել ֆուտբոլի մասին, բայց երբեմն ստիպում եմ ինձ պատասխանել լրագրողների հարցերին: Շատ հայտնի մարզիչներից մեկը ժամանակին ինձ խորհուրդ էր տալիս կարճ պատասխանել. «Ամեն ինչ կարճ, հանելուկի նման: Դու ունես այդ շանսը: Հասկացիր, այս ամենը բիզնես է: Մարզիչները ֆուտբոլիստների նման ոչ սովորական երեւույթ են»: Բայց ես դեմ եմ դրան:
Չեմ ցանկանում մեր մասնագիտությունը ներկայացնել որպես ինչ-որ շատ բարդ բան: Երբեմն գործընկերներիս լռությունը հարցեր լսելիս այդ հանելուկի տպավորությունն են թողնում: Կիսատ խոսքը կարող է դիտվել խելքի կամ դրա բացակայության նշան: Ես ավելի լավ է հիմարի նման լինեմ, քան խելոքի»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը:
Ռուսաստանի առաջնության առաջին երեք տուրերում «Անժին» տարել է մեկ հաղթանակ, կրել երկու պարտություն: