«Բարսելոնան» կոչ է անում կոալիցիա ստեղծել ՊՍԺ-ի դեմ
Спорт«Բարսելոնայի» ղեկավարությունը եվրոպական ակումբներից կոչ է անում կոալիցիա ստեղծել ՊՍԺ-ի դեմ եւ մեկուսացնել ֆրանսիական ակումբին ֆուտբոլային գործընթացներից, գրում է ֆրանսիական L'Equipe-ը: Կատալոնական ակումբը ՊՍԺ-ի արաբ միլիարդատեր սեփականատերերին համարում է սպառնալիք եվրոպական ֆուտբոլում հաստատված կանոնների համար բրազիլացի Նեյմարի տրանսֆերի կապակցությամբ:
ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Նեյմարի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային գինը: «Բարսելոնան» փորձում է մինչեւ վերջին պահը խոչընդոտել տեղափոխությունը՝ համարելով, որ 25-ամյա ֆուտբոլիստը պետք է կատարի պայմանագիրը մինչեւ ժամկետի ավարտը՝ 2021թ.:
Նեյմարը կատալոնական ակումբում է խաղում 2013 թվականից: Իսպանիայի անցած առաջնության 30 հանդիպումներում ֆուտբոլիստը խփել է 13 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում: