Ալեքսիս Սանչեսը վերսկսել է մարզումները
СпортԼոնդոնի «Արսենալը» թվիթերյան իր էջում հաղորդել է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերսկսել է մարզումները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստը հիվանդ էր, ինչի պատճառով չէր միացել թիմին: «Զինագործները» նրա վերադարձին էին սպասում հանգստյան օրերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսը կարող է հեռանալ ներկայիս ակումբից և տեղափոխվել Մյունխենի «Բավարիա» կամ «Մանչեսթեր Սիթի»: