ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված են. Օբամայի խորհրդական
Международные новостиԱզգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը Ռուսաստանի հետ հարաբերություւնները «չափազանց լարված» է անվանել՝ նշելով, որ համագործակցությունը որոշ ոլորտներում պահպանվում է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ռայսի խոսքով՝ Մինսկի «փխրուն» համաձայնագրերն Ուկրաինայում հրադադարի շուրջ որոշ չափով օգնեցին կայունացնել երկրի իրավիճակը:
«Հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն, լարված են: Կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք համագործակցել կառուցողական ճանապարհով: Իրանի հետ բանակցություններն այդ օրինակներից մեկն են, և ես կարող եմ բերել այլ օրինակներ ևս»,- ասել է Ռայսը: